1 հուլիսի 2020 - 10:55 AMT
Պաշտոնական․ Մխիթարյանը կմնա «Ռոմայի» հետ մինչև 2021-ը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կշարունակի խաղալ իտալական «Ռոմայում» մինչև այս մրցաշրջանի ավարտը, ինչպես նաև նախնական համաձայնություն կա 2020-2021 մրցաշրջանի համար։

Մխիթարյանի հետ վարձակալության պայմանագրի երկարաձգման մասին իտալական ակումբը հայտարարել է հունիսի 30-ի երեկոյան։

«Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո իր կարծիքն է հայտնել նաև Մխիթարյանը։

«Շատ ուրախ եմ, որ մնում եմ այստեղ, քանի որ ունեմ երազանքներ այստեղ, որոնց դեռ չեմ հասել։ Անհամբեր սպասում եմ դրան»,- ասել է նա։

Մխիթարյանը 19 խաղում 6 գոլ է խփել ու գոլային 4 փոխանցում արել «Ռոմայի» կազմում։