1 հուլիսի 2020 - 10:58 AMT
Շենգավիթի նոր պուրակի լուսատուներն արևային էներգիայով կաշխատեն

Շենգավիթի նոր պուրակի լուսատուներն արևային էներգիայով կաշխատեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Շենգավիթ վարչական շրջանում կառուցվող պուրակի արտաքին լուսավորությունը կապահովվի արեվային էներգիայով աշխատող լուսադիոդային լուսատուներով: Երևան՝ արևային համայնք», - ասվում է գրառման մեջ։