1 հուլիսի 2020 - 11:05 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 523 նոր դեպք կա ու 12 մահ

Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,065-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 523-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 12 դեպք է գրանցվել. 10-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 453 դեպք կա, այլ պատճառով՝ 149։

Ապաքինվել է ևս 515 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 14, 563 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,900 է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 113,665 թեստավորում։