1 հուլիսի 2020 - 12:16 AMT
Վայնշտեյնի գործով տուժածները մոտ $19 մլն կստանան

Բռնաբարության համար մեղավոր ճանաչված ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի գործով տուժածները մոտ $19 միլիոն կստանան։ Այդ մասին ասվում է Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք կարողացանք հասնել, որ Վայնշտեյնի կողմից սեռական բռնության և ոտնձգությունների ենթարկվածները $19 մլն ստանան»,- գրել է Ջեյմսը Twitter-ում։

Վճարումը դեռ պետք է հավանություն ստանա սնանկության գործերով դատարանների և շրջանային դատարանների կողմից։

Ենթադրվում է, որ կանայք, որոնք The Weinstein Company-ում հայտնվել են թշնամական աշխատանքային միջավայրում կամ սեռական ոտնձգությունների են ենթարկվել, խտրականության՝ սեռական հատկանիշով, ինչպես նաև սեռական բռնության են ենթարկվել Վայնշտեյնի կողմից, իրավունք ունեն զոհերի փոխահուցման ֆոնդից ստանալ $18,875,000։

Մարտին Նյու Յորքի գերագույն դատարանը դատապարտել է Վայնշտեյնին 23 տարվա ազատազրկման. նա մեղավոր էր ճանաչվել բռնաբարության և օրալ սեռական ակտի պարտադրելու համար։ Ատենակալները արդարացրել են նրան 3 այլ կետով, ներառյալ բռնաբարության ավելի լուրջ դեպքը, որով նրան կարող էր ցմահ ազատազրկում սպառնալ։ Վայնշտեյնի գործը քննվում է նաև Կալիֆորնիայի դատարանում։

Photo. Reuters