1 հուլիսի 2020 - 12:22 AMT
Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով

ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել, փոխանցում է ArmԼur.am-ը։

«Այո՛, ստացել եմ պատասխանը: Այն եղել է դրական: Ինձ շատ լավ եմ զգում: Անհրաժեշտ բուժօգնություն ստանում եմ: Ընտանիքիս մյուս անդամների թեստի պատասխանը եղել է բացասական»,- ասել է Վանեցյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը, քանի որ կասկածներ է ունեցել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: