1 հուլիսի 2020 - 12:31 AMT
Արոնյան․ Վերադառնում եմ աշխատանքի և կյանքին

Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերադառնում է աշխատանքի և կյանքին։

«Շատ ժամանակ է անցել, բայց հիմա ես վերադառնում եմ աշխատանքի և կյանքին: Ինչպես շատերդ, ես սովոր եմ հեռավար աշխատանքին: Դա իդեալական չէ, բայց կարելի է բավականին ժամանակ խնայել:

Այլ նորություններից... Վերջապես սկսեցի ուտելու պիտանի կերակուր պատրաստել։ Ինչպես միշտ շատ եմ երաժշտություն լսում։

Օրերս հիմնականում Երևանում եմ անցկացնում, երբեմն ընկերներիս հետ բնության գրկում եմ լինում»,- նշել է նա։

Արոնյանը նաև լուսանկարներ է հրապարակել։

Մարտին Արոնյանը կորցրել է կնոջը՝ Արիաննե Կաոիլին ավտովթարի էր ենթարկվել Երևանում: