1 հուլիսի 2020 - 12:51 AMT
Հուլիսի 1-ին Երևանում շենք կպայթեցվի․ Որոշ փողոցներում տեղաշարժը կսահմանափակվի

Հուլիսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը պայթեցման եղանակով կփլեցվի, հաղորդում է ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Տեղում երկու մարտական և շտապօգնության մեկ հաշվարկ հերթապահություն կիրականացնեն: