1 հուլիսի 2020 - 13:51 AMT
ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը 65 օր կկանգնի․ Պլանային վերանորոգման հարց է

Հայկական ատոմային էլեկտրակայանը հուլիսի 1-ին կանգնեցվել է պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով, փոխանցում են ՀԱԷԿ-ից։

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում մեծածավալ աշխատանքներ ընդգրկող պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով՝ №2 էներգաբլոկի կանգնել է հուլիսի 1-ից, գործարկումը ծրագրված է 65 օր հետո՝ սեպտեմբերի 3-ին:

Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում են մի շարք աշխատանքներ։