1 հուլիսի 2020 - 15:04 AMT
«Ձյունիկ սառնարանի» շենքի պայթեցումը հետաձգվել է

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցումը, որը նախատեսված էր հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, հետաձգվում է։

Պատճառները տեխնիկական են, հայտնում է ԱԻՆ լրատվականը։ Հետագա գործողությունների մասին նախապես կտեղեկացվի։

Շենքը որոշվել էր պայթեցնել 2019-ի օգոստոսին շենքում տեղի ունեցած հրդեհից հետո։