27 հունվարի 2009 - 23:25 AMT
Արոնյանը կամային հաղթանակ է տարել Corus Chess-2009-ի 9-րդ փուլում
Հունվարի 27-ին, մեկօրյա ընդմիջումից հետո, Վեյկ Ան Զեե քաղաքում խաղարկվեց շախմատի Corus Chess-2009-ի գերմրցաշարի 9 փուլը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով համառ պայքարում կարողացավ կոտրել ԱՄՆ ներկայացուցիչ Գատա Կամսկու համառ դիմադրություը: Սա հայ շախմատիստի առաջին հաղթանակն է վերջին երեք փուլում եւ երկրորդը` ընդհանրապես մրցաշարում: Անարդյունք ավարտվեց մեկ այլ հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանի (Սլովակիա) պարտիան: 68-րդ քայլում Մովսեսյանը հանձնեց դիրքրեը ուկրաինացի Սերգեյ Կարյակինին: Սա նրա երկրորդ պարտությունն է մրցաշարում` առաջին անգամ նրան պարտության մատնեց Արոնյանը 5-րդ փուլում:

9 փուլերից հետո 5,5 միավորով Արոնյանը առաջատարների թվում է: Ս.Կարյակինն ու կուբացի Լեյներ Դոմինգեսը եւս 5,5-ական միավոր ունեն:

9 փուլի արդյունքները.

Սերգեյ Կարյակին` Ուկրաինա-Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-1:0
Լյուկ Վան Վելի` Հոլանդիա-Վասիլի Իվանչուկ-0,5:0,5
Գատա Կամսկի` ԱՄՆ-Լեւոն Արոնյան` Հայաստան-1:0
Մայքլ Ադամս` Անգլիա-Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-0,5:0,5
Ալեքսանդր Մորոզեւիչ` Ռուսաստան-Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-0,5:05
Յան Սմիթս` Հոլանդիա-Վան Յուէ` Չինաստան-0,5:0,5
Լեհներ Դոմինգես` Կուբա-Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-1:0

Դասավորությունը A խմբում 9 փուլերից հետո` Արոնյան, Կարյակին, Դոմինգես-5,5-ական միավոր: Մովսեսյան, Ռաջաբով-5-ական միավոր: Կարլսեն, Ադամս, Սմիթս, Վան Վելի-4,5-ական միավոր: Կամսկի, Վան Յուէ, Իվանչուկ-4-ական միավոր, Սթելվագեն-3,5 միավոր: Մորոզեւիչ-3 միավոր: