28 հունվարի 2009 - 12:27 AMT
Հունվարի 28-ին Հայոց բանակի օրն է
Հունվարի 28-ին լրանում է Հայկական բանակի 17 տարին: Ավանդաբար այսօր ծաղկեպսակներ կդրվեն Եռաբլուրում ղարաբաղյան պատերազմի հերոսների շիրիմներին: Պաշտպանության նախարարությունում տեղի կունենա նաեւ զինծառայողների պարգեւատրման արարողություն: Բացի այդ, Բանակի օրվա կապակցությամբ տեղի կունենան մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, հայկական բուհերի ուսանողները երթ են կազմակերպում դեպի Եռաբլուր, ինչպես նաեւ կայցելեն ղարաբաղյան պատերազմում զոհված մարտիկների ընտանիքներին:

1991թ. ՀՀ կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից ստեղծվեց է Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ից ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992թ. հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին», այսինքն Հայոց Ազգային բանակի ստեղծման մասին: