2 հուլիսի 2020 - 10:46 AMT
2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում

Հուլիսի 2-ին՝ ժամը 06:11-ին, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Այն զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին, Մարմարաշեն և Արաքսավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Իսկ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

ՀՀ ԱԻՆ-ը 2.8 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցել նաև հունիսի 30-ին՝ Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք՝ օջախի 10 կմ խորությամբ։ Երկրաշարժը զգացվել է Ծովագյուղ գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 3-4 բալ: