Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,658-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 593-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 10 դեպք է գրանցվել. 6-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 459 դեպք կա, այլ պատճառով՝ 153։
Ապաքինվել է ևս 473 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,010 է։
Ընդհանուր առմամբ կատարվել է 115,765 թեստավորում։