Արցախում կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք է գրանցվել։ Նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտում, որը կապակցված է Շուշիում հուլիսի 1-ին հաստատված դեպքի հետ: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում:
Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ Արցախում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակի 125 դեպք է գրանցվել, 101-ն արդեն ապաքինվել են։
Մեկուսացված է 70 անձ, փաստացի բուժվում է 24 քաղաքացի:
Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է:
Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։