2 հուլիսի 2020 - 14:43 AMT
Վրաստանում Covid-19-ի 8 նոր դեպք կա

Հուլիսի 2-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել, ասվում է հիվանդության մշտադիտարկման կառավարական StopCov կայքում։

Համաճարակի բռնկումից ի վեր երկրում 939 վարակակիր է գրանցվել, 817-ն արդեն ապաքինվել են, 15-ը՝ մահացել։

Կարանտինում 3080 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 242։

67 օրվա սահմանափակումներից հետո բացվել է Վրաստանի վերջին փակ գոտին՝ Բոլնիսի շրջանի Մուշեվանի գյուղը։ Այսուհետ տեղաբնակները կկարողանան ազատ երթևեկել Վրաստանի տարածքում։