Էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրող Tesla-ն գերազանցել է ճապոնական Toyota-ին կապիտալիզացիայի հարցում և դարձել աշխարհի ամենաթանկ ավտոարտադրողը, փոխանցում է «Վեդոմոստին»։
Հուլիսի 1-ին ամերիկյան ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 3․5%-ով, ընկերության շուկայական կապիտալիզացիան հասել է $207․2 մլրդ-ի։
2020-ի փետրվարին Toyota-ի կապիտալիզացիան կրճատվել էր 12%-ով: Ընկերության շուկայական կապիտալիզացիան հուլիսի 1-ի դրությամբ մոտ $201․9 մլրդ է եղել։
Այսպիսով, Tesla-ն հունվարին աշխարհում երկրորդ ավտոարտադրողն է եղել՝ այդ ժամանակ շուկայական կապիտալիզացիայի առումով շրջանցելով գերմանական Volkswagen-ին։ Այժմ Tesla-ի արժեքն ավելի մեծ է, քան գերմանական ավտոարտադրողինը։
Tesla ընկերությունը հիմնադրվել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը։ Այժմ նա ղեկավարում է նաև սեփական տիեզերական ընկերությունը` SpaceX-ը։