4 հուլիսի 2020 - 14:17 AMT
Հետազոտություն․ Աշխարհի վերջի մասին ֆիլմեր սիրողներն ավելի լավ են հաղթահարում կորոնավիրուսը

Հոգեբանական հետազոտությունների համաձայն` ապոկալիպսիսների մասին ֆիլմերի երկրպագուներն ավելի հեշտ են հաղթահարում կորոնավիրուսը, նրանք ավելի պատրաստված են, ավելի քիչ են սթրեսի ենթարկվում նմանատիպ ճգնաժամերին, փոխանցում է The Guardian-ը։

Հետազոտությանը մասնակցել է 310 կամավոր, որոնք պատմել են իրենց կինոնախընտրությունների մասին։ Պանդեմիայի սկզբում նրանց հարցրել են, թե ինչպես են զգում իրենց, որքանով և ինչպես են դիմադրում սթրեսին։ Հարցումներն ու հետազոտությունները ցույց են տվել, որ ամենից պատրաստվածը հենց ապոկալիպտիկ ֆիլմերի երկրպագուներն են։

Ըստ հետազոտողների՝ ապոկալիպսիսի մասին լավ ֆիլմը կլանում է դիտողներին, ստիպում իրադարձություններին նայել կերպարների աչքերով։ Հոգեբան Քոլթան Սքրիվների խոսքով՝ մարդիկ անուղղակի կերպով սովորում են ֆիլմերից։

Որպես օրինակ, որ կինոն կարող է պատրաստել լսարանին, Սքրիվները հիշեցրել է «Այն մոտենում են գիշերով» (It Comes at Night) ֆիլմը կամ Սթիվեն Սփիլբերգի «Վարակումը» (Contagion), որոնք կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ հիթ էին դարձել։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 11 մլն-ը։

Photo: Allstar/Warner Bros.