3 հուլիսի 2020 - 11:21 AMT
Ովքեր են բռնագանձելու ապօրինի գույքը

ՀՀ դատախազությունը դրական եզրակացություն է տվել դատախազների թեկնածությանը, որոնք կունենան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ։ Նրանք են Սիրո Ամիրխանյանը, Վահագն Բարսեղյանը, Տիգրան Դավթյանը, Տիգրան Ենոքյանը, Աղավնի Մադոյանը, Անի Սարգսյանը, Գևորգ Քոչարյանը, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Դրական եզրակացություն է ստացել նաև ՀՀ արդարատադության փոխնախարար Սրբուհի Գալյանի թեկնածությունը՝ գլխավոր դատախազի՝ այս ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում։

Ազգային ժողովն ապրիլին ընդունել էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, ըստ օրի՝ դատարանի որոշմամբ այն կարող է բռնագանձվել, եթե դատախազն ապացուցի, որ քաղաքացուն պատկանող գույքը չի հիմնավորվում նրա օրինական եկամտով: