3 հուլիսի 2020 - 13:06 AMT
Արտաշատի ԲԿ-ի պատուհանից ցած նետված կնոջ վիճակը ծանր է. Գուցե վիրահատվի

«Արտաշատ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսից բուժվող 55-ամյա կինը, ով պատուհանից ցած էր նետվել, առողջական ծանր վիճակում է, PanARMENIAN.Net-ին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Այժմ կնոջ գիտակցությունը տեղն է, բայց նա վերակենդանացման բաժանմունքում է։ Կորոնավիրուսի հետևանքով ունի երկկողմանի թոքաբորբ, բացի այդ, նրա ոտքերն ու ողնաշարը վնասվել են։

«Եթե նրա վիճակը թույլ տա, ապա հաջորդ շաբաթ կվիրահատեն։ Ընդ որում՝ նախ կլուծեն վնասվածքների հետ կապված խնդիրները, հետո արդեն նյարդաբանական», - ասաց Խաչատրյանը:

Կինը հիվանդանոցի 3-րդ հարկի պատուհանից իրեն նետել էր հունիսի 29-ին։