3 հուլիսի 2020 - 13:37 AMT
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք է գրանցվել։ Վարակի ևս մեկ նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում: Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է Covid-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է հուլիսի 2-ին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում. Կոնտակտավորներից թեստավորման նպատակով նմուշառում են վերցնում և մեկուսացնում:

Այսպիսով, հուլիսի 3-ի դրությամբ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերն Արցախում հասել են 129-ի, որից 101-ն ապաքինվել է։

Մեկուսացված է 85, փաստացի բուժվում է 28 քաղաքացի: Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության:

Ընդհանուր թեստավորումների քանակը 2014 է:

Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

Արցախում քրոնիկ հիվանդություններ, ներառյալ հաշմանդամություն ունեցող և անկողնային վիճակում գտնվող անձանց, 50,000-ական դրամի չափով ֆինանսական օժանդակություն կտրամադրվի։ Օգնությունը կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունն Արցախում, դքսուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ գործակցությամբ։