3 հուլիսի 2020 - 20:40 AMT
Հարցում. ԱՄՆ բնակչության 0․14%-ը հայկական ծագման մասին է հայտարարել

Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության 0,14 տոկոսը՝ ավելի քան 462 հազար մարդ, ունի հայկական արմատներ։ Այս մասին հայտնի է դարձել American Community Survey (Ամերիկյան համայնքի հետազոտություն) տարեկան հարցման արդյունքում, փոխանցում է 247wallst.com-ը։

Կալիֆոռնիայի բնակչության 0,65 տոկոսը կամ 252,679 մարդ իրեն նույնականացնում է որպես հայկական ծագում ունեցողի, ինչը նշանակում է, որ իրենց հայկական ծագմամբ համարողների 54․68 տոկոսն ապրում է հենց այս նահանգում։

Նույն կենտրոնի՝ 2017-ին արած հարցման արդյունքներով՝ ԱՄՆ-ում կար 485,970 հայկական ծագումով մարդ։ Կալիֆոռնիայում առաջին հայերը հաստատվել են 1874 թվականին։ Նրանց թիվն աճել է 1915 թվականին՝ Օսմանյանի Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունից հետո։ ԱՄՆ-ի ամբողջ բնակչությունն ավելի քան 325,000,000 մարդ է։

Photo: Mario Tama/Getty Images