3 հուլիսի 2020 - 19:55 AMT
Սու30-ի՝ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքները․ Բոլոր թիրախները խոցվել են

ՀՀ-ի Սու30CM-ները հուլիսի 2-ին «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ և հրապարակել թռիչքերից կադրեր։

2019-ի դեկտեմբերի 27-ին ՀՀ բերվեց Սու30 կործանիչների առաջին խմբաքանակը։ Վարչապետի խոսքով՝ այս կործանիչներն առանցքային նշանակությւոն ունեն ՀՀ անվտանգության համար։