28-ամյա ֆրանսահայ Անուշ Թորանյանը նշանակվել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի տեղակալ։ Նա ներկայացնում է գործող քաղաքապետի քաղաքական ուժը (սոցիալիստական կուսակցություն)։ Թորանյանը զբաղվելու է հասարակական կյանքի հարցերով, այդ թվում հանրային բանավեճերին քաղաքացիների մասնակցությամբ։
Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում՝ Փարիզի 15-րդ շրջանում։ Բացի հաջող մասնակցությունից Ֆրանսիայի հասարակական և քաղաքական կյանքին, նա նաև հայ համայնքի ակտիվ մասնակից է։ Նա մասնակցել է նաև Հայաստանին աջակցության ծրագրերին, եղել է Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն։
Ավելի վաղ Ստրասբուրգի քաղաքապետ էր ընտրվել հայազգի բնապահպան Ժաննա Բարսեղյանը։