4 հուլիսի 2020 - 10:53 AMT
ՀՀ-ում վարակման 580 նոր դեպք կա, մահվան՝ 9-ը

Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 27,900-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 580-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 9 դեպք է գրանցվել. 8-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 477 դեպք կա, այլ պատճառով՝ 157։

Ապաքինվել է ևս 451 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,935 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,331 է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 120,245 թեստավորում։