4 հուլիսի 2020 - 12:36 AMT
Տիեզերքում 1-ին տուրիստը տիեզերակայանից դուրս կանցկացնի 1,5 ժամ

Առաջին մարդը, որը տուրիստի կարգավիճակով կայցելի բաց տիեզերք, միջազգային տիեզերակայանից դուրս կանցկացնի 90-ից 100 րոպե։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Space Adventures ընկերությունից։

Սովորաբար պրոֆեսիոնալների համար ելքը տևում է 6-7 ժամ, սակայն քանի որ տուրիստը պրոֆեսիոնալ տիեզերագնաց չէ, նրան կթույլատրվի ելք 90-100 րոպեով, ինչը համապատասխանում է Երկրի շուրջ տիեզերակայանի մեկ պտույտին։

Այդպիսով՝ նա կհասցնի տեսնել Երկիր մոլորակը բոլոր կողմերից։

«Ռոսկոսմոսի» կազմում գտնվող «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիան Space Adventures ամերիկյան ընկերության հետ պայմանագիր է ստորագրել 2023 թվականին միջազգային տիեզերակայան «Սոյուզ» հրթիռակրով 2 տուրիստ հասցնելու շուրջ։ Նախատեսվում է, որ տուրիստներից մեկը ռուս տիեզերագնացի հետ բաց տիեզերք դուրս կգա։ Այս պահին հստակ մարդկանց հետ պայմանագրեր կնքված չեն։