4 հուլիսի 2020 - 14:18 AMT
«Ինձ բացարձակ միևնույնն է»․ Մասկի կարողությունն աճում է

Մեկ շաբաթում Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն աճել է 5.2 մլրդ դոլարով՝ հասնելով 46.3 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

«Ինձ բացարձակ միևնույնն է։ Բոլոր թվերն աճում և նվազում են։ Իրապես կարևորն այն է, որ մենք ստեղծում ենք արտադրանք, որը դուր է գալիս մարդկանց», - մեկնաբանել է Մասկը։

Այսպիսով՝ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց թվում Մասկը 16-րդ հորիզոնականում է, իսկ աշխարհում՝ 22-րդ։

Հուլիսի 1-ն Tesla-ն դարձել էր աշխարհի ամենաթանկ բաժնետոմս ունեցող ավտոմոբիլային ընկերությունը՝ ունենալով $224 մլրդ-ի շուկայական կապիտալիզացիա։ Ընկերությունը արտադրում է էլեկտրոմոբիլներ։

Մայիսի վերջին Իլոն Մասկին պատկանող SpaceX-ը դարձել էր առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ էր դուրս բերել տիեզերք։ Տիեզերք էին ուղարկվել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։