4 հուլիսի 2020 - 15:51 AMT
Իրանում դիմակ կրելը պարտադիր կդառնա

Հուլիսի 5-ից Իրանում հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր կդառնա։ Այդ մասին հայտարարել է նախագահ Հասան Ռոուհանին կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի նիստում, գրում է Deutsche Welle-ն։

Ըստ Իրանի առողջապահության նախարարության` յուրաքանչյուր 13 րոպեն մեկ երկրում կորոնավիրուսից 1 մարդ է մահանում, իսկ յուրաքանչյուր 33 վայրկյանը մեկ վարակման նոր դեպք է հաստատվում։

Հուլիսի 4-ի դրությամբ մեկ օրում Իրանում 150 մարդ է մահացել վարակից, ընդհանուր առմամբ՝ 11,260։ Երկրում համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է 235,429 վարակակիր։