5 հուլիսի 2020 - 11:03 AMT
Վարակման 706 նոր դեպք՝ 1 օրում. Եվս 8 մարդ մահացել է

Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 28,606-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 706-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, մեկը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 484 դեպք կա, այլ պատճառով՝ 158։

Ապաքինվել է ևս 205 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,140 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,824 է։

Ընդհանուր առմամբ, 122,682 թեստ է արվել։