6 հուլիսի 2020 - 10:44 AMT
Արարատի մարզում կրկին 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05։31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01:31-ին) 2.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Օջախը եղել է 10 կմ խորությամբ։

Երկրաշարժը զգացվել է Դվին, Մարմարաշեն և Ոստան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 44.53⁰ աշխարհագրական կոորդինատներով։

Հուլիսի 2-ին Արարատի մարզում ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել՝ 2.6 մագնիտուդով, Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք։ Այն զգացվել էր Արտաշատ քաղաքում, Դվին, Մարմարաշեն և Արաքսավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։