6 հուլիսի 2020 - 12:20 AMT
91 տարեկանում մահացել է լեգենդար կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն

91 տարեկանում հիվանդանոցում մահացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն։ Մահվան պատճառը եղել է ընկնելուց ստացած վնասվածքները։ Այս մասին հայտնում է Corriere della Sera թերթը։

Մորիկոնեն 2 անգամ «Օսկար» է ստացել՝ կինոմատոգրաֆում ունեցած նշանակալի ավանդի համար և Քվենտին Տարանտինոյի հեղինակած «Անտանելի ութնյակը» (The Hateful Eight) ֆիլմի սաունդթրեքի համար։

Երաժշտություն է գրել մի քանի տասնյակ ֆիլմի համար, ինչպիսիք են Սերջիո Լեոնեի «Լավ, վատ, զայրացած» (Il buono, il brutto, il cattivo) և «Մեկ անգամ Ամերիկայում» (Once Upon a Time in America), Բրայան դե Պալմայի «Մի բանդայի պատմություն» (A Gang Story) և Ջուզեպե Տորնատորեի «Դաշնակահարի մասին լեգենդը» (La leggenda del pianista sull'oceano ) ֆիլմերը։

Photo: AP/Michael Sohn