Հնդկաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 697,413-ի, տեղեկացնում է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը։ Այդպիսով երկիրն առաջ է անցել ՌԴ-ից այդ ցուցանիշով՝ հաջորդելով ԱՄՆ-ին ու Բրազիլիային։
Ռուսաստանում, որը մինչ օրս երրորդն էր աշխարհում հաստատված վարակակիրների քանակով, հուլիսի 5-ի առավոտվա դրությամբ 681,251 դեպք է գրանցվել։
Վերջին օրերին Հնդկաստանում վարակի նոր դեպքերը գերազանցում են 20,000-ը։ Հուլիսի 6-ի դրությամբ 24,248 նոր դեպք է եղել։ Համաճարակի ընթացքում մահվան ելքով դեպքերի քանակով (19,693) երկիրն 8-րդն է աշխարհում, գրում է ՌԲԿ-ն։
Ամենավատ վիճակը Մահարաշտա նահանգում է, որի խոշորագույն քաղաքը Մումբայն է։ Վատթարանում է վիճակը նաև Ասամ և Ուտար Պրադեշ նահանգներում։
Վարակի դեպքերի կտրուկ աճը երկրում նկատվու է մայիսից։
Ըստ ԱՀԿ-ի՝ վերջին 24 ժամում աշխարհում վարակվել է ավելի քան 203,000 մարդ՝ սա համավարակի ընթացքում ամենամեծ ցուցանիշներից մեկն է։