6 հուլիսի 2020 - 13:13 AMT
Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են

Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակման նոր դեպքեր չկան, տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները:

Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեց մարդկանց մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վարակակիրներ կային նաև աշխատակիցների թվում։Վարակված տարեցներից մեկը մահացել էր։