6 հուլիսի 2020 - 15:15 AMT
Մոնղոլիան կարող է միանալ ՀԱՊԿ-ին

Մոնղոլիան դրական է վերաբերում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը միանալու հրավերին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ արտաքին գործերի նախարարության Ասիայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Զինովյովին։

Նրա խոսքով՝ Մոնղոլիան հրավիրվել է միանալու ՀԱՊԿ-ին, և դա կարևոր նշանակություն ունի ՌԴ հետաքրքրությունների տեսանկյունից։

Մոնղոլիան նաև հետաքրքրված է Համագործակցության Շանհայի կազմակերպության գործունեությամբ, ավելին՝ նաև սկսվել են բանակցությունները ԵԱՏՄ-ին միանալու մասով։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Համագործակցության Շանհայի կազմակերպությունն առաջիկայում կարող է դառնալ ՀԱՊԿ-ի գործընկերը։

ՀԱՊԿ-ի կազմում են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, ՌԴ-ն և Տաջիկստանը։