7 հուլիսի 2020 - 10:38 AMT
Վարդագույն սառույց՝ Իտալիայի Ալպերում․ Այն կարող է ավելի արագ հալչել

Իտալական Ալպերում սառույցը վարդագույն է դառնում ջրիմուռների պատճառով, որոնք ներծծում են արևային լույսը և բարձրացնում դրա հալչելու հավանականությունը։ Իտալացի գիտնականները հետազոտում են երևույթը, հայտնում է The Guardian-ը։

Մասնագետները քննարկում են, թե որտեղից է ջրիմուռը հայտնվել Ալպերում․ Իտալիայի ազգային հետազոտական խորհրդից Բիաջո դե Մաուրոյի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, վարդագույն ձյան պատճառը Ancylonema nordenskioeldii բույսն է, որը հանդիպում է Գրենլանդիայում։

Սովորաբար սառույցն արևային ճառագայթման 80 տոկոսն է վերադարձնում մթնոլորտ։ Բայց ջրիմիուռների պատճառով այն կլանում է ջերմությունը և հալչում ավելի արագ։

Photo. AFP/Getty Images