28 հունվարի 2009 - 20:34 AMT
Թուրքիան դեռեւս մտադիր է Իսրայելից 10 լրտես-ինքնաթիռ գնել
Թուրքիան Իսրայելից 10 լրտես-ինքնաթիռ է գնելու: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Մեհմետ Վեժդի Գոնուլը: Այն հարցին, թե արդյոք գնումները դադարեցվելու են Իսրայելի հասցեին Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի կտրուկ քննադատության պատճառով, պաշտանության նախարարը ասել է. ««Հերոն» ինքնաթիռների գնման մասին մեր համաձայնությունը դեռեւս ուժի մեջ է: Իսրայելը դեկտեմբերին արդեն երկու ինքնաթիռ է փոխանցել մեզ: Կան որոշակի ուշացումներ, բայց ես կարծում եմ, որ նրանք կկատարեն պայմանագիրը մինչեւ ապրիլի վերջը»,- գրում է թուրքական Vatan թերթը:

Յուրաքանչյուր առանց օդաչուի ղեկավարվող Հերոն լրտես-ինքնաթիռն արժե $18 միլիոն: