7 հուլիսի 2020 - 13:48 AMT
Մարտի 16-ից մինչև ԱԴ ավարտն անձնագրի ժամկետը լրանալու դեպքում այն վավեր կհամարվի

Մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցմամբ անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը։

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնագրերի վավերականության հետ կապված որոշումը պամանավորված է կորոնավիրուսի պատճառով հաստատված արտակարգ դրությամբ։

ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է սահմանվել, որը հետագայում չորս անգամ երկարաձգվել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին հայտարարել է, որ արտակարգ դրությունը ևս առնվազ 30 օրով կերկարաձգվի։