Հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարանի» շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
«Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց - Արշակունյաց պողոտա - Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Շենքի փլեցման մասին հայտարարվել էր ավելի վաղ, սակայն հուլիսի 1-ին նախատեսված պայթեցումը հետաձգվել էր։