7 հուլիսի 2020 - 15:39 AMT
Քայնե Ուեսթի Yeezy-ն պետությունից $2 մլն-ի աջակցություն-վարկ է ստացել

Հայտնի ռեփեր Քայնե Ուեսթի ընկերությունը՝ Yeezy-ն, ԱՄՆ-ում պանդեմիայի օրերին փոքր բիզնեսի աջակցման ծրագրով $2-5 մլն վարկ է ստացել։ Այս մասին գրում է Hollywood Reporter-ը։

Ընկերությունը տեղեկացրել է, որ աջակցության ծրագրի շնորհիվ պահպանել է 106 աշխատատեղ։ Աջակցության ծրագիրն ուղղված է հենց փոքր բիզնեսներում աշխատատեղերի պահպանմանը։

Վարկերը ներվում են, եթե բիզնեսները գումարը ծախսում են թույլատրելի ուղղություններով, բայց ներված գումարի չափը կախված է աշխատողների հաստիքների չափերի և աշխատավարձերի կրճատումից։

Yeezy-ն մասնագիտացված է մարզակոշիկների և սպորտային կոշիկների արտադրության մեջ։ Համագործակցում է Adidas ընկերության հետ։