7 հուլիսի 2020 - 17:01 AMT
Վրաստանը կրկին օգնություն է առաջարկում ՀՀ-ին Covid-19-ի դեմ պայքարում

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Օգնության ձևը կախված կլինի հայկական կողմի մատնանշած կարիքներից։ Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, փոխանցում է Sputnik Georgia-ն։

Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները նախկինում մի քանի անգամ ևս հայտարարել էին Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին և նշել, որ սպասում են հայկական կողմին դիմելուն։

ՀՀ-ում հուլիսի 7-ի դրությամբ վարակի դեպքերը 29,285-ն են։ Կորոնավիրուսից մահվան 503 դեպք կա, այլ պատճառով՝ 164։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,907 է։

Վրաստանում վարակվել է 958 մարդ, որոնցից 838-ն առողջացել են: Մահացել է 15 մարդ: