7 հուլիսի 2020 - 17:29 AMT
60 կմ/ժ՝ Երևանում երթևեկության առավելագույն արագություն

Հուլիսի 18-ից Երևանի ամբողջ տարածքում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ, հայտնում են ոստիկանությունից։

Նշվում է, որ Երևանի այն ճանապարհներին, որտեղ երթևեկությունը սահմանված է 60կմ/ժ-ից ավելի, թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ-ն։

խոսքը, մասնավորապես, Իսակովի, Սարալանջի, Մյասնիկյան պողոտաների, Թբիլիսյան խճուղու, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցների, Աշտարակի խճուղու մասին է:

Փոփոխությունն արվում է երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով: