8 հուլիսի 2020 - 12:02 AMT
ԱՀԿ․ Covid-19-ը, հնարավոր է, կարող է տարածվել ոչ միայն հազի ու փռշտոցի, այլև շնչառության միջոցով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խոստովանել է, որ կան ապացույցներ առ այն, որ Covid-19-ը կարող է տարածվել նաև արտաշնչելիս՝ մանր կաթիլների միջոցով։ Այդպիսի կաթիլները կարող են բավականին տևական ժամանակ պահպանվել օդում։

Մինչ օրս կազմակերպությունը վիրուսի տարածման հիմնական ուղին համարում էր փռշտոցի և հազի ժամանակ արտանետվող խոշոր կաթիլները։ Դրանք արագ նստում են մակերեսների վրա՝ դա է պատճառը, որ խորհուրդ է տրվում հաճախ լվանալ ձեռքերը։

Ավելի վաղ 200-ից ավել գիտնական մեղարդել էին ԱՀԿ-ին վարակի տարածման աերոզոլային եղանակը թերագնահատելու մեջ։

Պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում չի կարելի անտեսել վիրուսի տարածումն օդով, հայտարարել է ԱՀԿ հիվանդության տարածման վերահսկման գծով տեխնիկական տնօրեն Բենեդետտա Ալեգրանցին, գրում է BBC-ն։

Ըստ նրա՝ առկա տվյալները չեն բացառում, որ օդի միջոցով տեղափոխվող կաթիլները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ մարդկանց կուտակումների պայմաններում, ինչպես նաև փակ և վատ օդափոխվող տարածքներում։

Աշխարհում կորոնավիրուսով վարակի գրանցված դեպքերը գերազանցել են 11․8 միլիոնը, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների։ Նրանցից ավելի քան 544,000 մահացել է։