8 հուլիսի 2020 - 11:04 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 535 նոր դեպք կա և 18 մահ

Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 29,820-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 535-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 521 դեպք կա, այլ պատճառով՝ 164։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Ապաքինվել է ևս 520 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 17,427 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,708 է։

Ընդհանուր առմամբ, 127,171 թեստ է արվել։