Կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, վարակակիր համարվող 2 քաղացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Եվս 3 նոր դեպք գրանցվել է նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ:
Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, իսկ մինչև հուլիսի 8-ը հաստատված դեպքերը 141-ն են:
Եվս 1 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Հուլիսի 9-ի դրությամբ մեկուսացված է՝ 91, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:
Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, 2 հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է:
Ընդհանուր առմամբ, Արցախում արվել է 2437 թեստ: