29 հունվարի 2009 - 14:12 AMT
Դավոսում տեղի կունենան Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի, ինչպես նաեւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումները
Այսօր երեկոյան Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հանդիպումը: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, Էրդողանը դրական է տրամադրված Սարգսյանի հետ հանդիպմանը եւ գտնում է, որ հանդիպումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Սարգսյան-Էրդողան հանդիպումից առաջ տեղի կունենա երկու երկրների ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ալի Բաբաջանի հանդիպումը: