Իրանում սահմանափակումների՝ ապրիլի կեսերին սկսված աստիճանական թուլացումից հետո կորոնավիրուսի օրական հաստատված դեպքերի և մահերի թիվը կտրուկ աճում է։ Ներկայումս վարակի տարածման տեմպերն ավելի բարձր են, քան մարտ ամսին։ Հուլիսի 8-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով է վարակվել 248,379 մարդ, նրանցից 12,084-ը մահացել են։
Վիրուսից առողջացել է 201,330 մարդ, ծայրահեղ ծանր վիճակում է 3309 մարդ։ Ընդհանուր թեստավորվել է 1,872,391 մարդ։ Այս մասին հայտնում է Irna գործակալությունը։
Հուլիսի 5-ից 21-ը հասարակական վայրերում դիմակ դնելը պարտադիր է։
Քննարկվում է նաև այլ սահմանափակումներ մտցնելու հարցը։
Իրանի գլխավոր համաճարակաբանը թվերի աճը բացատրում է թույլ արտահայտված ախտանիշերով և առանց ախտանշան վարակվածներին հայտնաբերելու իրենց հաջողություններով։