8 հուլիսի 2020 - 21:42 AMT
Ucom․ Խնդիրները հոսանքի տատանման հետևանք են

Ucom ընկերությունը մեկնաբանել է կապի մասսայական խափանումը՝ նշելով, որ դա կապված է հոսանքի տատանման հետ։

«Մեր տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ կապը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը», - ասված է հայտարարության մեջ։

Ընկերության բաժանորդները խնդիր ունեն կապի հետ հուլիսի 8-ի երեկոյից սկսած։