Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթրյանը «Պարմայի» դեմ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ակումբը հաղթել է 2։1 հաշվով։
Հաշիվն առաջինը բացել է «Պարման»։ Ապա «Ռոմայի» մեկնարկային կազմում գտնվող Մխիթարյանը հավասարեցրել է այն։
Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին արդեն հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել:
Հաղթանակից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում բարձրացել է 5-րդն հորիզոնական և ունի 51 միավոր: Հաջորդ հանդիպումը մայրաքաղաքայինները կանցկացնեն հուլիսի 11-ին` մրցելով «Բրեշիայի» հետ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մխիթարյանը կշարունակի խաղալ իտալական «Ռոմայում» մինչև այս մրցաշրջանի ավարտը, ինչպես նաև նախնական համաձայնություն կա 2020-2021 մրցաշրջանի համար։