9 հուլիսի 2020 - 11:12 AMT
Խմելու ջուրը՝ զենք․ Թուրքիան Սիրիայում փակում է իրեն հասանելի աղբյուրները

Սիրիայում Թուրքիան փակել է Հասակի շրջանի խմելու ջրի հիմնական աղբյուրը՝ Ալլուկ ջրակայանը, ինչպես նաև Եփրատ գետից ջրի հոսքը դեպի Սիրիայի հյուսիս-արևելք։

Ալլուկ ջրակայանին հասանելիություն թուրքական կողմը ստացել է Ռաս ալ Այն քաղաքի գրավումից հետո։

Ջրակայանից ջուր է մատակարարվում շրջկենտրոն Թալ Թամերին և մյուս բնակավայրերին։

Վաշինգտոնի համալսարանի՝ Մերձավոր Արևելքի հարցերով կենտրոնը հայտնում է, որ մինչև 450,000-ի հասնող բնակչության համար բարդ է խմելու ջրի նոր աղբյուր գտնել։ Տեղի ստորերկրյա ջրերն աղի են, իսկ այլ վայրերից խողովակաշարի շինարարությունը դեպի այս տարածք երկար և թանկ գործընթաց է։