9 հուլիսի 2020 - 14:10 AMT
Վրաստանում բացօթյա զանգվածային միջոցառումները կթույլատրվեն

Հուլիսի 13-ից Վրաստանում կչեղարկվի բաց երկնքի տակ անցկացվող զանգվածային միջոցառումների արգելքը։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան՝ հավելելով, որ դա շատ կարևոր է ներքին զբոսաշրջության զարգացման համար։

«Կարծում եմ, որ հատկապես հիմա, ամռան շրջանում, դա շատ կարևոր է, քանի որ գնալով կարևորվում է ներքին զբոսաշրջության զարգացումը։ Բոլոր այն միջոցառումները, որոնք տարբեր նպատակներ ունեն, բայց անցկացվելու են բաց երկնքի տակ, կթույլատրվեն»,- ասել է նա, տեղեկացնում է Sputnik Georgia-ն։

Գախարիան պարզաբանել է, որ հատկապես շատ են հայտերը կինոլոգներից։

Վրաստանում արտակարգ դրության չեղարկումից և սահմանափակումների վերացումից հետո տոնական և հանդիսությունների ինդուստրիայի ներկայացուցիչները բազմիցս են բողոքի ցույցեր անցկացրել՝ պահանջելով թույլատրել միջոցառումների անցկացումը, քանի որ ոլորտի ներկայացուցիչներն անգործ են մնացել։