Մինչև 2023-ը Պաշտպանության բանակի բնակարանային հերթացուցակում գտնվողներն ապահովվելու են բնակարաններով: Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է պահեստազորի մի խումբ սպաների հետ հանդիպմանը:
Նախագահի խոսքով՝ սեպտեմբերի 1-ից պահեստազորի բոլոր սպաները, արցախյան գոյամարտի մասնակից ազատամարտիկները և Հայրենական մեծ պատերազմի վետերաններն Արցախի և ՀՀ բուժհաստատություններից անվճար օգտվելու հնարավորություն կունենան:
Անդրադառնալով թոշակի անցնելուց հետո աշխատանք ունենալու խնդրին՝ նախագահը նշել է, որ այդ ուղղությամբ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ մասնավոր ոլորտում նրանց համար հնարավորություններ ստեղծելու առումով:
Հարությունյանը ողջունել է նաև ներկաների կողմից հասարակական կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությունը, որը զբաղվելու է պահեստազորի սպաների խնդիրներով: